ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցների գործողությունը:
Համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրում։
Ծանուցման մեջ նշվում է, որ Ռուսաստանը իրականացնում է գործունեություն, որը ներկայացնում է «արտակարգ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։