copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:12 26-03-2026

ՀՀ գործող վարչակազմը սկսել է կառավարվել ուղիղ Ադրբեջանից․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

««Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում»։
Երեկ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է 2023 թվականի հուլիսի 21-ին՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, երբ նշել է․

«Ներկայումս վերաինտեգրման հարցը կախված է նրանից, թե երբ կկարողանան Ղարաբաղի հայ բնակիչները ազատվել այն խունտայից, որը նրանց վերցրել է պատանդ և շահագործել որպես ստրուկներ»։

Փաշինյանն արդեն նույնիսկ չի էլ փորձում ձևափոխել՝ այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը։
Դեռ մնացե՞լ են մարդիկ, որոնց համար պարզ չէ, որ ՀՀ գործող վարչակազմը սկսել է կառավարվել ուղիղ Ադրբեջանից»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին