Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 26-03-2026

Նիկոլը ռուսների դրածոն ա, աշխատելու ենք, որ չանցնի․ հարցում

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն որևէ երկիր չի աջակցել իշխանության գալու համար։

Oragir.News-ն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում հարցում է անցկացրել՝ հասկանալու համար, թե քաղաքացիները համաձա՞յն են Փաշինյանի այս հայտարարության հետ։

Քաղաքացիների մեծ մասը անգամ չցանկացավ լսել Փաշինյանի անունը․ մինչ հարցը կավարտեինք, նրանք կանգնեցնում էին մեզ և կոշտ գնահատականներ տալիս՝ նշելով, որ չեն վստահում նրա խոսքերին։

Շատերը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իսկ մի քանիսն էլ հնչեցրին արդեն ավանդական դարձած պատասխանները՝ նշելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։

«Չեմ կարծում, որ ինքը առանց որևէ աջակցության է եկել իշխանության, նման բան ուղղակի չի լինում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ «Նրա խոսքերին հավատալը դժվար է, որովհետև շատ խոստումներ տրվել են, բայց չեն կատարվել»։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Ես չեմ կարող հստակ ասել, բայց կասկածներ ունեմ, որ արտաքին ազդեցություն եղել է»։

«Քաղաքականությունից հեռու եմ, չեմ ուզում նման հարցերի պատասխանել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Հիշեցնենք, որ 2025-ի հունիսի 19-ին Փաշինյանը խոստովանել է, որ 2018-ին եղել է ֆորպոստի վարչապետ։

Հիշեցնենք նաև, որ թավշյա հեղափոխության օրերին ՀՀ էին եկել ՌԴ մի խումբ բարձրաստիճան գործիչներ, այդ թվում ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան