copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:18 26-03-2026

ՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Փաշինյան

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական Միությունը: Գիտեք՝ սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, և դա նորմալ է», - այս մասին ճեպազրուցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Դա ինձ համար ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ, պետք է հաշվի առնել նաև երկրների քաշային կարգը: ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պիտի խնդրեմ հանդիպում, բա ո՞վ պիտի խնդրի կամ Ֆրանսիայի նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի, ես պիտի խնդրեմ հանդիպում, որովհետև հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել:

Ես այդ հանդիպումները խնդրում եմ՝ մեր երկրի շահերին վերաբերվող հարցեր քննարկելու համար»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը