Ներքին 5 ամիս առաջ - 13:20 26-03-2026

Սո՛ւտ է, Ղարաբաղում չեն կռվել, չի եղել տենց բան. փախել են, ճողոպրել են. Նիկոլ Փաշինյան

2023 թվականի իրադարձություններից հետո ԱԽ նիստ է տեղի ունեցել, որտեղ վերլուծել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները և ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր ունեցած տվյալներով առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որ տեղի ունենա քաղաքական գործընթաց և Ղարաբաղի իշխող շրջանի ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն, և դրանից ընդամնեը 1 շաբաթ հետո տեղի ունեցան այդ իրադարձությունները:

Իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչները բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից, ինձ մեղադրելով, որ սահմանները փակել ենք ու չենք թողնում, որ ժողովուրդը դուրս գա:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցչերի հետ հանդիպում տեղի ունեցավ. նրանք պահանջում էին սահմանը բացել, ես ասել եմ, որ սահմանը փակ չէ: Բայց նաև ասել եմ՝ եթե դուրս եկաք, վերադարձի հնարավորություն չի լինելու:

Մեր քաղաքականությունն ու ռազմավարությունը հետևյլան է՝ մենք պետք է խաղաղվենք: Ինչպես Չարենցն է ասել՝ կա Հայաստանի Հանրապետություն և ուրիշ ոչինչ:

Իսկ էդ միֆերը՝ կռվել ենք մինչև վերջ, բան, եթե կարիք լինի, էդ տվյալները կգաղտնազերծեմ, համոզված եմ, որ էս խմորը շատ ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, ու ես ճիշտ պահի կորոշեմ՝ երբ դա հրապարակեմ: Սո՛ւտ ա, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են:

Փախել ու ճողոպրել են նաև 44-օրյայի ժամանակ էն պլանի ներքո, որ էդ ճողոպրումը ներկայացվի՝ որպես ՀՀ կառավարության դավաճանություն ու էդ ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխաափոխություն անեն, որովհետև իրենք ՀՀ-ի ու Ղարաբաղի ժողովուրդը չեն, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն» - ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը