copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:50 26-03-2026

Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության՝ 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացի ապահովման շրջանակներում կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշմամբ ստեղծվել է առողջության ապահովման պետական հիմնադրամ՝ վերապահելով առողջապահության ոլորտում կառավարման բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերով նախանշվող միջոցառումներին համապատասխան գործառույթներ, ինչը էականորեն նպաստում է առողջապահական համակարգում կառավարման (այդ թվում՝ ֆինանսական) արդյունավետության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը:

Հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) գործունեությունը: Հաշվի առնելով, որ փոփոխությունները կատարվում են Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին զուգահեռ, նախագծերով նախատեսվում է որպես դրանց ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել Առողջապահության նախարարության ՊԱԳ գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կողմից ՊԱԳ և Առողջության ապահովման պետական հիմնադրամի միջև հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելու վերաբերյալ համապատասխան ակտի ստորագրման օրվան հաջորդող օրը:

ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ առաջարկվում է վերջինիս ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դադարեցման արդյունքում դեռևս նախատեսվում են ծախսեր, մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրման, ինչպես նաև վերջնահաշվարկների համար: Ներկայումս նշված ծախսերը հնարավոր չէ կանխատեսել, քանի որ հստակեցված չեն: Առաջարկվում է նվազեցումները իրականացնել ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված բոլոր գործողությունները իրականացնելուց հետո: Բացի այդ, առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների համար աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների մասով տարեկան ծախսը կազմում է 30,1 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը