copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:10 25-03-2026

Բռնի տեղահանված 25.000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից. Նժդեհ Իսկանդարյան

Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25 000–ն արտագաղթել է.

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։

Մարտի 18–ին արցախցիներին նվիրված «Ներառական զարգացում, ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2023 թ-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։

Իսկանդարյանը նշեց, որ 2023–ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի համագործակցել Արցախի կառավարության հետ` արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը