Ներքին 3 ամիս առաջ - 17:54 25-03-2026

Ղարաբաղյան շարժման ներքո մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Փաշինյան

Մենք այս կրծքազարդը 1000-ավոր քաղաքացիների առաջարկել ենք, 3-4-5 դեպք եմ հիշում, որ հրաժարվել են», - այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Այս պատմությունը սկսվել է սրանից (ցույց է տալիս հայտնի քարտեզը) և ես ուրախ եմ, որ մենք էդ ճանապարհը անցել ենք ու ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին:

Մենք դա հասկացել ենք շատ ուշ ու կան քաղաքական ուժեր, որոնք չեն էլ հասկացել ու չեն էլ հասկանալու:

Երբ մենք ինքներս ժխտել ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք՝ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված տարածք չունի, և դա է պատճառը, որ այդ ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից՝ որպես պետություն:

Սա հայաստանի պետականության խորհդանիշն է:

Ուզում եմ հիշեցնել, որ 2020-ին ինձ մեղադրում էին, որ ես վտանգների մասին հրապարակային չեմ զգուշացրել: Ես այդ սխալից հետևություններ եմ արել և էս ընտրություններին ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե ոչ:

ՔՊ-ն միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ որոշել է ու չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը:

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց օրեր առաջ ասած իր մտքերից մեկը՝ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել