Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 17:12 25-03-2026

Այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորությունը կա և դուռը բաց է, պատերազմը մտնում է. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայկ Կոնջորյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ նշելով, որ ընդդիմությունը նպատակ է դրել պատերազմի՝ իր բոլոր աղետալի հետևանքներով և խնդրեց արձագանքել ընդդիմադիրների խոսույթին:

Փաշինյանը նախ հույս հայտնեց, որ այդպես չի պատահի, ու դա, իր խոսքով, փաստում են վերջին մեկ ամսում քաղաքացիների հետ իրենց հանդիպումներն ու զրույցները:

«Ի վերջո՝ կան պատմական ցիկլեր ու այն, ինչ նկարագրում եք, կամ ինչ իրենք են ասում, պատմականորեն անհնար ու անտրամաբանական է:

Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է ու մեկ էլ այդ հանգրվանից հինգ րոպե առաջ կատարում է կտրում շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման ու գոյապահպանության օրակարգին:
Դա պատմականորեն անհնար է:

Ու մենք պետք է այս պատմական պահը ճիշտ գնահատենք ու պատմությունը հասցնենք տրամաբանական ու խաղաղ հանգրվանի:

Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ:

Ընդ որում՝ հենց իրենք խոսում են ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու մասին:

Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, պետք է դրան տեր կանգնել, իրենք ասում են՝ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, էն չի: Դա բացում է էսկալացիայի ճանապարհը:

Այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա ու դուռը բաց է, պատերամզը մտնում է:

Ձեր ասած ուժերը այդ դռների փեղկերը լայնորեն բացում են», - ասաց Փաշինյանը:

Կոնջորյանը նույնպես վստահություն հայտնեց, որ այդպիսի բան ժողովուրդը թույլ չի տա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել