copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:10 24-03-2026

Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Քոչարյան

Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մի բան եմ տեսնում այստեղ, ոնց-որ ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը, և կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա։ Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի դեպի լուրջ, քան դեպի կատակ․ նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած, էշի պես զռա և հավեսով զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի։

Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5,000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր:
Մի պարզ հաշվարկ․ օրինակ՝ իրենք պարզ, ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ»,- ասել է Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում