copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:36 24-03-2026

Տոն Ասատրյանների ընտանիքում. Զվարթ Ասատրյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր հայտնի և սիրված Ասատրյանների ընտանիքում տոնական տրամադրություն է: Լեգենդար երգիչ Արամ Ասատրյանի դուստրը՝ երգչուհի Զվարթ Ասատրյանը, նշում է իր ծննդյան օրը:

Առավոտից երգչուհին ստանում է բազմաթիվ ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ ինչպես ընտանիքի անդամներից, այնպես էլ մտերիմներից ու երկրպագուներից:

Հատկապես տպավորիչ ու հուզիչ էին Զվարթի դուստրերի շնորհավորանքները:

Դուստրը՝ Էլլան, մայրիկին ուղղված իր խոսքում նշել է, որ մայրն իր համար այն «ապահով վայրն» է, ում հետ կարող է լինել առավելագույնս անկեղծ: Այս քնքուշ խոսքերին է միացել նաև մյուս դուստրը՝ Լիան՝ վերահաստատելով մոր հետ ունեցած ամուր կապը։



Ընտանիքի մյուս անդամները նույնպես անմասն չեն մնացել տոնական իրարանցումից։

Գրիշա Ասատրյանը (Արտաշ Ասատրյանի որդին) հորաքրոջը մաղթել է, որ «զվարթ օրերը միշտ ուղեկից լինեն» նրան:



Առանձնահատուկ ջերմությամբ է աչքի ընկել երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի կնոջ՝ Կարմենի շնորհավորանքը:

«Ծնունդդ շնորհավոր, Զվ ջան: Մենք քեզ շատ ենք սիրում։ Դու հրաշալի դուստր ես, քույր, մայր, կին, մորաքույր և ընկերուհի… Քո բարությունը, ուժը և սերը կյանքն ավելի պայծառ են դարձնում շրջապատող մարդկանց համար»,- գրել է Կարմենը՝ մաղթելով երգչուհուն առողջություն և անվերջ հաջողություններ:



Զվարթ Ասատրյանը շարունակում է վայելել իր տոնական օրը՝ շրջապատված սիրով և ուշադրությամբ, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ասատրյանների ընտանիքի համախմբվածության և միմյանց հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից