copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 21:07 24-03-2026

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկում են Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։

«Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին»,- նշվում է հրապարակման մեջ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն «կորցնում են համբերությունը» Իրանի գործողությունների պատճառով, որոնք արդեն ազդել են նավահանգիստների, էներգետիկ օբյեկտների և օդանավակայանների վրա։

Նշվում է նաև, որ տարածաշրջանի այլ պետություններ ևս աստիճանաբար կարող են ներգրավվել հակամարտության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի