copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:21 24-03-2026

Թալանել են հայտնի փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը

Թալանել են մի շարք հնչեղ քրեական գործերով հայտնի փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը:

Լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Հովհաննիսյանը։

Դեպքը երեկ է տեղի ունեցել, քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում խանգարել նախաքննությանը։