copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:20 24-03-2026

Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ․ Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն։

Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ պահանջները, վաղուց ակնհայտ է, և իշխանությունների կողմից դրա մասին չխոսելը կամ դրանով վախեցնելը զուտ քարոզչական բնույթ է կրում։

Սկսած 2020թ.-ից, Ադրբեջանը շարունակաբար պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին, որոնց մի մասը հետ է քաշվում, հետո նորից առաջ գալիս՝ ըստ նպատակահարմարության և առկա իրողության։

Եվ ահա, ընտրությունների նախաշեմին, կրկին առաջ է գալիս Սահմանադրության փոփոխության հարցը, որից խուսափելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է պատերազմով։
Կա՞ արդյոք պատերազմի վտանգ։ Այո՝ կա։ Անկախ նրանից, Փաշինյանն է իշխանություն, թե՝ ոչ։

Եվ այդ վտանգները պետք է նվազեցնել, չեզոցաքնել։ Իսկ դրանց գործոնները ամենևին հերթական զիջումներ չեն, այլ արդյունավետ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, բաց խոսակցությունը Ադրբեջանի հետ։ Մի բան, որը շարունակաբար տապալում է գործող իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆեսիոնալ իշխանություն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ