copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:02 24-03-2026

Ամենաքննարկվող զույգը. Ալեն Սիմոնյանը և Անելյա Գուբրյանը նոր լուսանկար են հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանի շուրջ քննարկումները չեն դադարում։

Հերթական լուսանկարը, որը հրապարակվել է ընդամենը 15 ժամ առաջ, արդեն հասցրել է հավաքել ավելի քան 5000 հավանում և հարյուրավոր մեկնաբանություններ։



Լուսանկարի տակ իրենց մաղթանքներն են հղել նաև հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերը։



Նրանց թվում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով Ալեն Սիմոնյանի վաղեմի ընկերներից է։

Չնայած լուսանկարի շուրջ տիրող իրարանցմանը, օգտատերերի կարծիքները միանշանակ չեն։ Մի մասը հիացած է զույգի ներդաշնակությամբ և մի մասն էլ բացասաբար է տրամադրված։ Շատերը քննադատում են քաղաքական գործչի անձնական կյանքի նման ցուցադրությունը, իսկ շատերն էլ պարզապես գտնում են, որ նրանք իրար համապատասխան չեն։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությունը տեղի էր ունեցել շաբաթներ առաջ՝ փետրվարի վերջին, ինչը դարձել էր տարվա ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ