copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:40 23-03-2026

«Արմենիա» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել. երեխայի վիճակը կայուն ծանր է

«Արմենիա» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, այս մասին գրել է լրագրող Անի Ներկարարյանը:

«Ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ: Բժիշկները կատարել են շտապ կեսարյան հատում: Անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է»,– հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Ամենից շատ դիտված