copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 19:43 23-03-2026

Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել

Անցնող գիշերը Բաքվի երկնքում կրկին ԱԹՍ-ներ են նկատվել։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում կադրեր են տարածվում։

Նշենք, որ վերջին օրերին սա ԱԹՍ-ների թռիչքի առաջին դեպքը չէ Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Բաքվի երկնքում ևս անօդաչու էր նկատվել։ Անօդաչու թռչող սարքի ձայնը լսվել էր մայրաքաղաքի Ադրբեջանի բազմաթիվ շրջաններում։

Ավելի ուշ երկրի ՊՆ-ն պարզաբանում է տարածել. 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ մարտի 23-ին ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ՌՕՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարքերը իրականացնել են ուսումնական թռիչքներ Բաքվի և Աբշերոնի շրջանի ուղղությամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Մենք կոչ ենք անում հանրությանը չանհանգստանալ երկնքում ԱԹՍ-ների ակտիվությունից և տեղեկացնում ենք, որ անհանգստության պատճառ չկա»,- ընդգծել է նախարարությունը։