copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:11 22-03-2026

Պետության ղեկավարը պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի․ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը գրառում է կատարել․

«Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։

Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումների մեջ՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։

Սա այլևս մեկ միջադեպ չէ։ Սա վարքագծային մոդել է։

Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ 👉 արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։

Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը։

Նա պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի, խոսքը կշռի, ոչ թե արձակի, ցավը հասկանա, ոչ թե վիճարկի, հասարակությանը միավորի, ոչ թե բաժանի։

Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։

Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։

Դա պետության գոյութենական խնդիր է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան