copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:24 22-03-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 68-ամյա Լյովա Պ․-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
© https://shamshyan.com/hy/article/2026/03/22/1302019

Ամենից շատ դիտված