copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:16 22-03-2026

Արամ Մելիքյանը վիրահատվել է. ինչպե՞ս է իրեն զգում շոումենը, և ի՞նչն է նրան ամենից շատ «տանջում»

Հայտնի շոումեն Արամ Մելիքյանը տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին՝ տեղեկացնելով վերջին օրերին իր առողջական վիճակի և կատարված վիրահատության մասին։

Ինչպես պարզ է դառնում նրա Instagram-յան էջի story բաժնից, շոումենը դիմել է ստոմատոլոգիական միջամտության։

Ինչ է պատահել շոումենին

Արամը նշել է, որ տարել է դեմքի վիրահատություն, որն ուղեկցվել է ատամների հեռացմամբ և իմպլանտների տեղադրմամբ։ Հենց սա է պատճառը, որ նրա դեմքն այս պահին նկատելիորեն այտուցված է։

«Չգիտեմ՝ դեմքիցս երևում է, թե չէ, բայց դեմքի վիրահատություն եմ տարել։ Ատամներս հեռացրել են, իմպլանտներ են դրել։ Մի քիչ լավ չեմ զգում ինձ»,– անկեղծացել է նա։

Չնայած վիրահատությունից հետո առաջացած անհանգստությանը և թույլ զգացողությանը, Արամ Մելիքյանը չի կորցրել իրեն բնորոշ լավատեսությունն ու հումորը։ Նա կատակել է, որ իր համար այս պահին ամենամեծ դժվարությունը ոչ թե ցավն է, այլ սուրճից զրկված լինելը։

Շոումենի խոսքով՝ բժշկական արգելքը, որը թույլ չի տալիս վայելել սիրելի ըմպելիքը, նրա համար ամենից «դժվար տանելի» սահմանափակումն է այս փուլում։ Արամը խոստացել է շուտով վերադառնալ իր բնականոն հունին և հետևորդներին ներկայանալ արդեն վերականգնված տեսքով։

Երկրպագուները շտապել են բարեմաղթանքներ հղել նրան՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և սուրճի բաժակին շուտով հանդիպելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել