copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 09:37 22-03-2026

Փաշազադեն մեկնելու էր Իլյա Բ-ի հուղարկավորությանը, այդ պատճառով էլ խոչընդոտվեց Վեհափառի այցը. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան։

Շատերը հարցնում են, թե որն է պատճառը, որ հայերի հոգևոր առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։

Սակայն երբ այդ տեղեկությունը համադրում ես այն տեղեկության հետ, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ մեկնելու է Իլիա Բ-ի հուղարկավորությանը, հասկանում ես, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ ազգը որևէ ձևաչափով և որևէ մակարդակում պատշաճ կերպով չներկայացվի, և հենց այդ պատճառով էլ խոչընդոտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայերի հոգևոր առաջնորդի Թբիլիսի այցը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ