copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:35 21-03-2026

Մի օր կհանդիպենք, իմ Գագ. Գոռ Հարությունյանի հուզիչ հրապարակումը

Երգիչ Գոռ Հարությունյանի ընտանիքում այսօր հուզիչ ու ցավով լի օր է։

Նրա եղբոր՝ Գագիկ Հարությունյանի երկնային ծննդյան օրն է, ինչը ևս մեկ առիթ է դարձել վերհիշելու անժամանակ հեռացած հարազատին։

Գոռ Հարությունյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է եղբոր լուսանկարներով՝ ուղեկցելով դրանք սրտառուչ գրառումներով։

«Երկնային ծնունդդ շնորհավոր, իմ Գագս»,– գրել է երգիչը՝ արտահայտելով իր անսահման կարոտն ու սերը։ Մեկ այլ հրապարակման մեջ նա հավելել է․ «Մի օր կհանդիպենք, իմ Գագ»։



Այս խոսքերը մեծ արձագանք են գտել նրա հետևորդների շրջանում՝ կրկին հիշեցնելով կորստի ծանրության մասին։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը կյանքից հեռացավ ընդամենը մեկ ամիս առաջ։ Նրա մահվան լուրը ցնցել էր ոչ միայն ընտանիքի անդամներին ու մտերիմներին, այլև հանրությանը։

Կորստից հետո Գոռ Հարությունյանը հաճախ է հրապարակումներ անում՝ նվիրված եղբոր հիշատակին, որոնք լի են անփարատելի ցավով ու կարոտով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ