Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 09:53 21-03-2026

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել․ Վուչիչ

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Վուչիչը։

«Հնարավոր է՝ այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։

Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց», - ասել է նա՝ «Բերլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ, և միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են ուղղակի հակամարտության։ Նա նշել է, որ նմանատիպ դինամիկա է նկատվում նաև այսօր։

Վուչիչը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.