copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:53 20-03-2026

Պետք է ենթադրել, որ իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հրահրել` հանգեցնելով ծանր հետևանքներ. Դեմոյան

Հայոց ցեղասպանության ինստիտուտի և թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյբուքի իր էջում գրել է.

«Անպատիժ մնացած նվերները

2018 և 2019 թվականներին, Փարիզ կատարած այցերի ընթացքում, առանց ինձ հետ խորհրդակցելու և իմ թույլտվությունը ստանալու, Նիկոլ Փաշինյանը Փարիզի նորաստեղծ «Խաղաղության ինստիտուտին» նվիրել է Հայոց ցեղասպանության թեմայով իմ հեղինակային երկու գրքերը:

Դրանցից մեկը նվիրված է միջազգային մամուլում Հայոց ցեղասպանության լուսաբանման թեմային:

Պետք է ենթադրել, որ իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հրահրել` հանգեցնելով ծանր հետևանքներ:

Սույն հանգամանքը հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ցուցում եմ տալիս նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի աշխատանքից ազատելու հրամանը:

«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ», որտեղ յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում գործել իր ուզածի պես` անպատիժ մնալու ինքնավստահությամբ»:

Ամենից շատ դիտված