Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 13:02 19-03-2026

Նույն թվին ծնված, նույն դասարանում սովորած տղաները այժմ ծառայում են տարբեր ժամկետներով

2025 թ. ամառային զորակոչով բանակ զորակոչված տղաների ծնողները ակցիա են կազմակերպել Կառավարությայն դիմաց, պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։

Ծնողներից մեկի խոսքով՝ 2025 թվականի ամառային զորակոչիկները հայտնվել են անարդար իրավիճակում. «Նույն թվին ծնված երեխաները, նույն դասարանում սովորած երիտասարդները այժմ ծառայում են տարբեր ժամկետներով: ոմանք՝ 24 ամիս, մյուսները՝ 18 ամիս, և սա բերում է անարդարություն և անհավասարություն մեր երեխաների և ծնողների համար»։

Ծնողները կոչ են անում նոր օրենք կամ փոփոխություն ընդունել, որը կբերի բոլոր զինծառայողների համար հավասարություն. «Եթե երեխան ծառայում է Հայաստանի համար, հայոց բանակի համար, կատարում է նույն պարտքը, չեն կարող նույն դասարանի երեխաները տարբեր ժամկետներով ծառայել», – շեշտեց ծնողը։

Նրանք ընդգծեցին, որ տղաների միջև տարաձայնություններ են առաջանում, քանի որ չեն հասկանում, թե ինչու են որոշները ավելի շուտ զորացրվում, իսկ մյուսները դեռ ծառայում են: «Մեր պահանջն ու խնդրանքը՝ վերանայել օրենքը և մեր երեխաներին բերել հավասար պայմանների», – եզրափակեց ծնողը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի