Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:56 19-03-2026

Հնարավոր է նոր որոշմամբ փոփոխություն կատարել, որպեսզի տղաների մարտական ոգին պահպանվի․ ծնող

2025 թ. ամառային զորակոչով բանակ զորակոչված տղաների ծնողները ակցիա են կազմակերպել Կառավարությայն դիմաց, պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։

Ծնողները շեշտում են, որ ներկայիս կառավարությունը որոշ քայլերով բարելավել է զինծառայողների պայմանները, սակայն խնդրում են լրացուցիչ խրախուսական միջոցներ կիրառել 2025 թվականի 2-րդ ամառային զորակոչի համար։ «Մեր միակ պահանջը՝ ապահովել, որ այս զորակոչիկների ժամկետը նույնպես կրճատվի, լինի լրացուցիչ արձակուրդ կամ 3 ամսով շուտ զորացրում», – նշեց ակցիայի մասնակից ծնողներից Գայանե Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացումը իրականացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում, և սա թույլ է տվել ձմեռային զորակոչիկների ժամկետը կրճատել 1․5 տարի։ «Օրենքը հետադարձ ուժ չունի, սակայն հնարավոր է նոր որոշմամբ փոփոխություններ կատարել, որպեսզի տղաների հայրենասիրական և մարտական ոգին պահպանվի»։

Ծնողի խոսքով՝ վերադարձի հնարավորություն տրվելու դեպքում արտասահմանից ժամանած և կրթության նպատակով կամ ծառայությունից խուսափած երիտասարդները կարող են մասնակցել ծառայությանը՝ առանց հավելյալ պատժի։ Ավելացվել է նաև արձակուրդը. այժմ մարտական հերթապահություն իրականացնողները օգտվում են 30 օր արձակուրդից, ինչը հատկապես շահավետ է դարձել 18 ամսվա ծառայողներին։

«Մեր պահանջն է, որպեսզի բոլոր զինվորների համար պայմանները հավասարեցվեն, և երեխաները իրենց ծառայությունը կատարեն առավել արդար պայմաններում», – եզրափակեց ծնողը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ