copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 08:56 19-03-2026

ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 19-ին գրել էր, որ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով, նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել և կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք՝ մեկ տարվա ընթացքում վճարելու իրավունքով։

Սակայն երեկ «Ազատությունը» հրապարակեց առավել ուշագրավ հանգամանք․ Ավետ Կոնջորյանը դեռ 2010 թվականին դատապարտված է եղել, բայց նոր գործի նյութերում հայտնվել է տեղեկանք, ըստ որի՝ նա դատվածություն չունի։ Հենց այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել կիրառել «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը, որը վերաբերում է առաջին անգամ հանցանք կատարած անձանց։

Ամենասկանդալայինը պետական մարմինների հակասական պատասխաններն են։ ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տվել, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։

Այսպիսով, գլխավոր հարցը մնում է օդում՝ ո՞վ է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը, և արդյոք այն չի ծառայել իշխանական պատգամավորի եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից ազատելու համար՝ օգտահործելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը նաև առանձնատան թեմայով հայտնվեց սկանդալի մեջ, երբ հետաքննողները պարզեցին, որ Առինջի առանձնատան 1 քմ-ի համար Կոնջորյանը 300 հազար դրամ էր վճարել, մինչդեռ շուկայականում նման գին գոյություն չունի։

Նույն թաղամասում տներ են գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը, քույրը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան և հովանավորչությունը հո պոզ ու պոչով չի լինում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին