Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 18-03-2026

Ես կուզեի՝ այլ մոլորակից մեկն իջնի, մեզ ղեկավարի. հարցում

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնողների և ՔՊ-ին ձեռնոց նետողների ցանկն օրեցօր երկարում է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ ո՞վ է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Մենք բոլորս դեմ ենք»,– ասաց մի քաղաքացի։

«Սամվել Կարապետյանը»,– նշեց մեկ ուրիշը։

«Ժողովուրդը հուսահատված է։ Ես կուզեի՝ այլ մոլորակից մեկն իջնի, մեզ ղեկավարի։ Գերհոգնած ազգ ենք»,– ասաց մի կին։

Մի կին ասաց, որ Սամվել Կարապետյանն է, սակայն հավելեց, որ հավասար չեն լինի։

«Գուրգեն Սիմոնյանը»,- պատասխանեց մեկ քաղաքացի։

Մի տղամարդ էլ կտրուկ արտահայտվեց. «Տո, ժողովուրդը պիտի ելնի ու էս խուլիգանի գլուխը ջարդի»։

Շատերը նշեցին, որ չեն ցանկանում նույնիսկ լսել Նիկոլ Փաշինյանի անունը։

««Ուժեղ Հայաստանը» ավելին կարող է»,– ընդգծեց մի կին, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առջև։

«Ռոբերտ Քոչարյանը»,– նշեց մեկ այլ կին։

«Արդար խոսքը»,– ասաց համանուն կուսակցության հիմնադիրներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին