Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:32 18-04-2023

Չեմ իջնի այդ մակարդակի․ Զոյա Թադևոսյանը խոսում է ՀԱԿ-ի դեմ

Հայ Ազգային Կոնգրեսը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ դիմելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։

Նախաձեռնության առնչությամբ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, նա նշեց, որ չի մեկնաբանում այդ հարցը։

Oragir.News-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն անդրադառնալով նախաձեռնությանն՝ ասաց, որ լրջանալու պահը վաղուց եկել է և պետք է իրականում լրջանալ․

«Մեր երկրին սպառնացող մի շարք վտանգներ կան, մենք ունենք շատ խնդիրներ և արտաքին, և ներքին, ուստի կարծում եմ, որ պետք է լրջանալ և այս պահին այդ հարցերով զբաղվել։ Իսկ նման հարցեր ես չեմ մեկնաբանել ու չեմ մեկնաբանի, չեմ իջնի այդ մակարդակի ու այդպիսի հարցեր քննարկել։ Ես դա համարում եմ ոչ նորմալ։ Եթե սկսենք նման հարցեր քննարկել՝ կնշանակի շեղվել այն կարևոր հարցերից, որոնք հրատապություն են պահանջում։ Թող յուրաքանչյուր մարդ իր բարոյականության շրջանակներում ինքն իրեն գնահատի և դատի։ Ես դա չեմ համարում հանրային քննարկման խնդիր»։

Շեշտեցինք, որ նախաձեռնությունը ՀԱԿ-ինն է, նա նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ում նախաձեռնությունն է։

«Ես անհատ եմ, անձ եմ և ունեմ իմ տեսակետը։ Ես որևէ մեկի տեսակետի կամ քաղաքական ուժի տեսակետի ազդեցության տակ չեմ եղել ու երբեք չեմ լինի։ Ես անձամբ իմ տեսակետն ունեմ։ Ես ունեմ իմ դաստիարակությունը և ապրում ու աշխատում եմ, գործում եմ իմ տեսակետի շրջանակներում»։

Դիտարկմանը, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ այս նախաձեռնությունն արտաքին մարտահրավերներից ու երկրի անվտանգային խնդիրներից շեղելու փորձ է՝ նա պատասխանեց․

«Այո, այո, միանշանակ, կիսում եմ։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ծայրահեղ ծանր արտաքին մարտահրավերների, սպառնալիքի տակ գտնվող երկրում այդ մարտահրավերները լինեն օրակարգային։ Երբ կարելի էր ծանրակշիռ խոսքով ամոթանք տալ ու սրանով վերջացնել հարցի քննարկումը»։

Հարցին, թե արդյոք նախաձեռնությունը քննարկվել է ՀԱԿ վարչությունում՝ Թադևոսյանն ասաց, որ տեղյակ չէ։

«Ես վերջին 2 տարում չեմ մասնակցում ոչ մի քննարկման»։

Հիշեցնենք, ապրիլի 2-ին ԱԺ նախագահը Կասկադում թքել էր իրեն դավաճան անվանած դաշնակցական երիտասարդի վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել