copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:54 18-03-2026

Իրանը ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Իրանը չորեքշաբթի օրը ռազմական գործողությունների պատճառով ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը, որն օգտագործվում էր էլեկտրակայանների շահագործման համար, հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ Ահմեդ Մուսսան։

«Տարածաշրջանում իրավիճակի սրման հետևանքով մեկ ժամ առաջ Իրաք իրանական գազի մատակարարումը
լիովին դադարեցվեց, ինչի հետևանքով կորցվեց մոտավորապես 3100 մեգավատ էլեկտրաէներգիա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ գերատեսչության ղեկավարությունը հանձնարարել է ուժեղացնել համակարգումը Նավթի նախարարության հետ՝ գազի մատակարարումների կորուստը այլընտրանքային վառելիքներով և ներքին գազի պաշարներով փոխհատուցելու համար։