Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:56 18-03-2026

Չենք պատրաստվում սպասել անվերջ․ կիբերխարդախություններից տուժածներն ավելի կոշտ քայլերի կդիմեն

Կիբերխարդախություններից տուժածների՝ Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքացիները, թեև կորցրել են իրենց գումարները, սակայն չեն կորցրել իրենց իրավունքները և եկել են պահանջելու պետական պատասխանատվություն։

Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց դուրս է եկել միայն պետական անգործության շրջանակներից և արդեն վերաբերում է պետական պատասխանատվության բացակայությանը։ «Քաղաքացիները դարձել են զեղծարարության զոհեր, քանի որ պետական մարմինների կողմից պատշաճ պաշտպանություն չեն ստացել, և դրսևորվել է անգործություն»,- ընդգծեց նա։

Կարագյոզյանի խոսքով՝ իրենց այլևս չեն բավարարում խոստումներն ու ընդհանուր դրական պատասխանները։ «Խոստումները չեն վերադարձնում քաղաքացիների կորցրած գումարները։ Մեզ չի բավարարում նաև այն պատասխանը, թե քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Տարիներ շարունակ քննություններ են իրականացվում, սակայն քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում»,- ասաց նա։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դատախազությունը օրենքով պարտավոր է կանգնել տուժած քաղաքացիների կողքին և նպաստել նրանց վնասների վերականգնմանը։ Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական պահանջը մեկն է՝ քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում, փոխհատուցում և պետական պատասխանատվություն։

Անդրադառնալով տարբեր գերատեսչությունների դիմաց անցկացվող բողոքի ակցիաներին՝ Կարագյոզյանը նշեց, որ իրենք հանդես են գալիս նույն պահանջով՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի դիմաց, քանի որ հենց այդ կառույցներն են պատասխանատու ընթացող գործերի համար։ «Մենք չենք պատրաստվում սպասել անվերջ ձգվող քննություններին։ Մեզ չեն բավարարում ձգձգումները և անորոշ պատասխանները»,- ասաց նա։

Նա նաև հավելեց, որ բողոքի գործողությունները շարունակական բնույթ են կրելու և ժամանակի ընթացքում ավելի սուր են դառնալու։ «Քայլերը աստիճանաբար ավելի կոշտ բնույթ կկրեն։ Քաղաքացիների դիմում-բողոքներով համակարգերը արդեն ծանրաբեռնված են, սակայն քննությունները չեն ապահովում իրական արդյունք և չեն վերականգնում մարդկանց իրավունքները»,- նշեց իրավապաշտպանը։

Կարագյոզյանի գնահատմամբ՝ գործող մեխանիզմներն ու օրենքները չեն ապահովում քաղաքացիների պաշտպանությունը նոր տեսակի հանցագործություններից, ինչն էլ պահանջում է համակարգային փոփոխություններ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում