Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ. Արման Թաթոյան
Որպես Վարչապետի թեկնածու՝ իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Արժանապատվությունն առանց ուժի պատրանք է»։