Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:45 17-03-2026

Սև դրոշներն ու Չարենցի դերը. Երևանի Կապույտ մզկիթի գաղտնիքները

Երևանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում, գտնվում է Կապույտ մզկիթը, որը ոչ միայն Հայաստանում գործող միակ մզկիթն է, այլև միաժամանակ կրոնական, մշակութային և պատմական կարևոր նշանակություն ունի։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Մարիամ Զազյանը ներկայացրեց 18-րդ դարում կառուցված այս մզկիթի պատմությունը, որը երկար ժամանակ ծառայել է որպես իսլամական համայնքի հոգևոր կենտրոն։

Իրանագետն անդրադարձավ մզկիթի պատմությանը՝ հատկապես կարևորելով խորհրդային տարիները և հայ մտավորականների դերը մզկիթի պահպանման գործում։ Մարիամ Զազյանի խոսքով՝ մզկիթը մի քանի անգամ վերանորոգվել է, և այստեղ գործում է նաև գրադարան, որը 2015 թվականին անվանվել է 14-րդ դարի պարսիկ մեծանուն բանաստեղծ Հաֆեզի անունով։

Իրանագետը նշում է, որ Հայաստանում գործող միակ մզկիթը 2018 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում։ Նա ընդգծեց, որ այն յուրահատուկ կամուրջ է Հայաստանի և Իրանի միջև՝ դառնալով իրանական մշակույթի ներկայացման կարևոր կենտրոն Երևանում։

Իրանագետը խոսեց նաև Ռամադան ամսվա մասին՝ ներկայացնելով դրա ծագումը, ինչպես նաև քրիստոնեական պահքի հետ որոշ նմանությունները։ Նրա խոսքով՝ Ռամադանը լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է և կապվում է Ղուրանի հայտնության հետ։

Մարիամ Զազյանը նշեց, որ սննդից հրաժարվելու գործընթացը կոչվում է իմսակ, առավոտյան նախաճաշը՝ սահուր, իսկ ամենակարևոր պահը երեկոյան իֆթարն է։ Նա նաև հավելեց, որ այս օրերին Կապույտ մզկիթում ևս անցկացվում են իֆթարի արարողություններ։

Իրանագետի խոսքով՝ Ռամադանը տևում է 29-30 օր և ավարտվում է Իդ ալ-Ֆիթր տոնով, որը համարվում է ուրախության և ավարտի խորհրդանշական տոն։

Տեղում զրուցեցինք նաև Երևանի Կապույտ մզկիթի հոգևորական Համիդ Ռոսթամիինհետ՝ մասնավորապես մզկիթում տեղադրված սև դրոշների մասին, որոնք նկատելի էին ողջ տարածքում։

Նա անդրադարձավ նաև շիա և սուննի իսլամական ավանդույթներում Ռամադանի որոշ տարբերություններին։

Երևանի Կապույտ մզկիթը համարվում է Երևանի տուրիստական ուղղություններից մեկը, որն իր յուրահատուկ ճարտարապետական տեսքով գրավում է ոչ միայն իսլամի հետևորդների, այլ նաև այլ կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների ուշադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան
Զավեն Օհանյան
Oragir.News

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել