copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 20:13 17-03-2026

ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Մինաբի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։

Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,- ասել է նա կարևորելով հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։

Ավելի վաղ՝ Իրանի դատախազությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել է։
Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ