Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:52 17-03-2026

Արտավազդ Սահակյանը իր գործում մեծագույն արվեստագետ էր. նրա ամեն մի վիրահատությունը արվեստի գործ էր

Ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում Թեքեյան մշակույթի միության նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ Սահակյանը ոչ միայն բժիշկ էր, այլև իր գործի իսկական արվեստագետ։

Նրա խոսքով՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Սահակյանի հետ քննարկվել էր միջոցառում կազմակերպելու գաղափարը, և նույնիսկ որոշել էին ժամանակացույցը՝ նախատեսելով այն անցկացնել նոր տարուց հետո՝ փետրվար-մարտ ամիսներին։ Սակայն հետագայում տեղի ունեցած ողբերգությունը փոխեց ծրագրերը։

Միրզախանյանը անդրադարձավ նաև պետական պարգևների թեմային՝ նշելով, որ Արտավազդ Սահակյանը երբեք չի արժանացել համապատասխան բարձր գնահատականի։ Նա հիշեցրեց, որ տարիների ընթացքում նման բարձր շքանշանների են արժանացել սահմանափակ թվով գործիչներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Շառլ Ազնավուրը և մշակույթի ու արվեստի նշանավոր ներկայացուցիչներ։

«Պարոն Սահակյանը ասում էր՝ նրանք արվեստագետներ են, իսկ ես բժիշկ եմ։ Սակայն ես չէի համաձայնվում այդ տեսակետի հետ։ Նա իր գործում մեծագույն արվեստագետ էր։ Յուրաքանչյուր վիրահատություն, որ նա իրականացնում էր, արվեստի գործ էր։ Նա պլաստիկ վիրաբուժության մշակույթը բերեց Հայաստան»,- նշեց Միրզախանյանը։

Վերջում նա ընդգծեց, որ Սահակյանի նման մարդիկ չեն հեռանում, այլ շարունակում են ապրել մարդկանց հիշողության և գործի մեջ։

«Մոտիկ մարդիկ չեն մահանում․ նրանք մնում են մեր մեջ, և Արտավազդ Սահակյանը մեզանից յուրաքանչյուրի մեջ է, մեր ժողովրդի մեջ է»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել