copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:39 17-03-2026

Յանա Դանիելյանը՝ նոր սիրելիի և նախկին ամուսնու հետ դստեր չշփվելու մասին

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում սոցիալական էջերում իր ակտիվությամբ, վերջապես լույս է սփռել իր անձնական կյանքի և նախկին ամուսնու հետ հարաբերությունների վրա:

«Look&Face» հաղորդման շրջանակներում Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույցում հաղորդավարուհին հանդես է եկել ուշագրավ բացահայտումներով:

Ամուսնալուծությունից հետո Յանայի անձնական կյանքը մշտապես եղել է քննարկումների կենտրոնում:

Եթե նախկինում նրա հրապարակումներում նկատվում էր էմոցիոնալ լարվածություն, ապա այսօր հաղորդավարուհին վստահեցնում է՝ գտել է իր խաղաղությունը:

«Մարդիկ չեն տեսնու՞մ, որ ես երջանիկ եմ։ Իրականում իմ սրտիկը զբաղված է, մնացածը՝ Աստված առաջ»,- նշել է Յանան:

Նա նաև կարևոր խորհուրդ է հղել իր հետևորդներին՝ շեշտելով, որ երջանկությունը չպետք է փնտրել ուրիշների մեջ.

«Մի՛ վազեք ոչ մի բանի և ոչ մեկի հետևից։ Ինչը ձերն է՝ կլինի ձերը»: Հատկանշական է, որ օրեր առաջ հաղորդավարուհին արդեն հասցրել էր կիսվել նոր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի բացառիկ կադրերով: