copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:14 11-01-2022

Մակրոնի կնոջը պատմել են ամուսնու՝ սիրելիի հետ հանդիպման մասին․ BFM

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը անանուն անձից զանգ է ստացել։ Նա Բրիջիթ Մակրոնին պատմել է ամուսնու՝ սիրելիի հետ հանդիպման մասին։ Այս մասին Ելիսեյան պալատի կյանքի գաղտնիքների մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ասել է ֆրանսիացի քաղաքական մեկնաբան Նիկոլ Պրիզեն։

Ինչպես հայտնում է Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը՝ հղում անելով BFM TV-ի ցուցադրած ֆիլմին, ֆրանսիացի սենատոր Ֆրանսուա Պատրիան հաստատել է զանգի փաստը։ Նրա խոսքով՝ նախագահի կինը չափազանց վրդովված է եղել կատարվածից։

Առայժմ հայտնի չէ, թե անանուն անձը որտեղից կարող էր ստանալ Ֆրանսիայի առաջին տիկնոջ հեռախոսահամարը։

Այլ սկանդալային ենթադրություններ կան՝ կապված Մակրոնի զույգի հետ։ Մասնավորապես, լուրեր էին պտտվում, որ տիկին Մակրոնն իրականում տղամարդ է ծնվել։ Հայտնի է, որ զույգն առաջին անգամ հանդիպել է 1993 թվականին։ Այն ժամանակ ապագա նախագահը Ամիենում այցելում էր 39-ամյա Բրիջիթի գրականության դասին ավագ դպրոցում։

Ավելի ուշ նա բաժանվել է ամուսնուց, ումից ունի երեք ընդհանուր երեխա, և ամուսնացել է Մակրոնի հետ։ Նա կնոջից փոքր է 24 տարով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը