Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:26 17-03-2026

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է

93-ամյա Իլյա II-ը, ով 1977 թվականի դեկտեմբերի 25-ից հանդիսանում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը, առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Պատրիարքը ներկայումս գտնվում է բժշկական խիստ հսկողության տակ, հայտնում է վրացական 1tv.ge ալիքը:

Ըստ տեղեկությունների՝ Նորին Սրբության վիճակը վատացել է գիշերվա ընթացքում։

Նա անցել է ամբողջական հետազոտություն և իրականացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները։

«Արվել է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հիվանդի անվտանգությունը հնարավորինս առավելագույնս ապահովելու համար։ Հաշվի առնելով նրա տարիքը և բոլոր համապատասխան գործոնները՝ իրավիճակը պարզ չէ։ Նա ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ իրականացվում է շուրջօրյա հսկողություն, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենսական կարևորության բոլոր պարամետրերը հնարավորինս արագ կայունացնելու համար։ Դիտարկումը, իհարկե, կշարունակվի»,- հայտարարել է առողջապահության նախարարը։

Բուժող բժշկի խոսքով՝ Պատրիարքի վիճակը ներկա պահին կայուն է, թեև այն շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա։

«Հիվանդը ընդունվել է ստամոքսաղիքային զանգվածային արյունահոսությամբ։ Իրականացվել են համապատասխան ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումներ։ Նա տեղավորվել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, և պահպանվում է հեմոդինամիկ անկայունությունը»,- ասել է բժիշկը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել