copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 09:43 17-03-2026

Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա լավ է: Համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրությանն ուղղված ևս մեկ ուղերձով»,- հայտարարել է նա NDTV հեռուստաալիքին:

Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կհայտնվի այն ժամանակ, երբ նա և իր գրասենյակը հարմար գտնեն:

Ամենից շատ դիտված