copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:17 17-03-2026

Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։ Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, եւ նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։

Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը եւ առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը պատմեց, որ երեկ կոլեկտիվում սգի տրամադրություն է եղել, ոմանք ափսոսել են Յոլյանի հեռանալու առիթով, մյուսներն էլ հասկացել են, որ կորցրել են ե՛ւ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, ե՛ւ նրա տեղակալին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ