Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 07:50 17-03-2026

Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողականորեն փորձում է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ առնչվող քրեական վարույթը, որը 2023-ից քննվում է։ Սակայն ստացվող պաշտոնական պատասխանները ոչ թե պարզաբանում են իրավիճակը, այլ ավելի շատ հարցեր են առաջացնում։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի վերջին հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, թե արդեն իսկ նույնաբովանդակ հարցման պատասխան տրվել է նախկինում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ստացած բոլոր պաշտոնական գրությունները և պարզեց, որ խոսքը մոտ մեկ տարի առաջ տրված նույն պատասխանին է վերաբերվում, որի բովանդակությունը բառացիորեն հետևյալն էր․

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա և այլ դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։
Սա նշանակում է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում գործի ընթացքի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չի ներկայացվում, և փաստացի նույն ձևակերպումը շարունակում է կիրառվել այսօր էլ։
Մինչ այժմ հանրությանը չի ներկայացվել որևէ տեսանելի առաջընթաց․ Արփի Դավոյանն ի վերջո ինչ է արել, ինչպես է խաբել պետությանը, խաբել է, թե չի խաբել։ Գործով ոչ նոր մեղադրյալներ կան, ոչ նոր դատավարական կարգավիճակներ ունեն մարդիկ, ոչ էլ ավարտական որոշում կա։ Միայն նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։
Եվ այս առումով ուշագրավ է համադրել հանրային փաստերը քրեական վարույթի հետ։ Մասնավորապես՝ վերջին ամիսներին ԱԺ նիստերի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանը հաճախ է հրապարակային կերպով գովաբանում ՀՀ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին։ Միաժամանակ նա ունի ջերմ հարաբերություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Ուստի դժվար չէ կռահել, թե ինչու վարույթը 2023-ից սկսած տեղից չի շարժվում։ Ի վերջո խոսքը շարքային քաղաքացու մասին չէ, այլ իշխանական խմբակցության գործող պատգամավորի, որը փաստացի հովանավորվում է ուժայինների կողմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել