Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:01 16-03-2026

Ես Ընկեր եմ կորցրել. Նինա Տիտանյանի հուզիչ գրառումը՝ ի հիշատակ հայրիկի

Բլոգեր Նինա Տիտանյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է ցավալի կորստի մասին պատմող հուզիչ հրապարակմամբ։

Նա հայրիկի հետ լուսանկար է տեղադրել և անկեղծացել իր ապրումների մասին. «Ունիկալ Պապաս… կյանքը շատ, շատ, շատ սիրող… ափսոս՝ անպատասխան։ Ես Ընկեր եմ կորցրել, բացի Ծնողից»,- գրել է բլոգերը։

Հիշեցնենք, որ վերջերս էինք հայտնել բլոգերի հայրիկի մահվան մասին։ Նա երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ տևական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Նինան և նրա ընտանիքը մշտապես նրա կողքին էին՝ աջակցելով այս դժվարին պայքարում։ Նինա Տիտանյանի հետևորդները բազմաթիվ ցավակցական խոսքեր են ուղղել բլոգերին՝ ուժ և համբերություն մաղթելով նրան ու նրա ընտանիքին այս ծանր պահին։