copy image url
Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 11:52 16-03-2026

Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները

Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները: Այս մասին հայտնում են թեմից։

«Թեմական խորհուրդը` Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանի նախագահությամբ, նախազգուշական քայլեր են ձեռնարկել` դադարեցնելով Թավրիզիում և Ուրմիայում եկեղեցական արարողությունները», - ասված է հաղորդագրությունում։

Երկու քաղաքների հայոց ազգային դպրոցները հեռավար են շարունակում դասերը։ Ազգային առաջնորդարանը շարունակում է աշխատել։ Հայ համայնքն այս փուլում վնասներ չի կրել. պայթյունների հետևանքով միայն պատուհանների ապակիներ են կոտրվել։

Ամենից շատ դիտված