Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:17 16-03-2026

Երևանում բախվել են 2 Tesla-ն, Zeekr-ը ու Toyota-ն. մինչ այդ մեքենաներից մեկն էլ բախվել է ծառերին. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:25-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի վարած «Tesla» մակնիշի, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Էջմին Քեշիշիի վարած «Tesla» մակնիշի և 20-ամյա Ռուբեն Միրզոյանի վարած «Zeekr» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Միրզոյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ 19-ամյա Էմիլ Կիրակոսյանն ու 22-ամյա Արամ Եդիգարյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ավտոմեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով «Zeekr»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել