Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:36 14-03-2026

Իրանը նախազգուշացրել է ԱՄԷ-ին՝ երկրի տարածքում ամերիկյան թիրшխներին hնարավոր hարվածների մասին

Իրանը նախազգուշացրել է Միացյալ Արաբական Էմիրություններին, որ կարող է հարվածներ հասցնել այդ երկրում գտնվող ամերիկյան թիրախներին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն գրոհել է Խարկ կղզին։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք հայտարարում ենք ԱՄԷ ղեկավարությանը, որ Իրանն իր ինքնիշխանության և տարածքների պաշտպանության համար օրինական իրավունք է համարում հարվածներ հասցնել նավահանգիստներում ամերիկյան հրթիռների արձակման կետերին, ինչպես նաև ԱՄԷ մի շարք քաղաքներում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրերին և թաքստոցներին»,- ասված է հայտարարության մեջ։

Զոլֆագարին նաև նշել է, որ ամերիկյան հարվածների թիրախում է հայտնվել ոչ միայն Խարկ կղզին, այլև Աբու Մուսա կղզին։ Նա կոչ է արել ԱՄԷ բնակիչներին լքել նավահանգիստներն ու այն վայրերը, որտեղ կարող են գտնվել ամերիկացի զինծառայողներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ