Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:25 13-03-2026

Նրանք, պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարին էլ են պարտվում. Նարեկ Կարապետյան

«Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախենում են, սահմանափակված է խոսքով ու ժողովրդի հետ շփման հնարավորությամբ: Բայց, անգամ դրանից հետո՝ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանին ու նրա ուժին:

Նրանք՝ պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարին էլ են պարտվում:

Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը սահմանափակված է, մենք Քննչական կոմիտե նամակներ ենք գրել, դրական պատասխան ու հաստատում չենք ստացել, հարցրել ենք՝ իրավունք կա՞, որպեսզի Կարապետյանը իր դեմքով հանդես գա հայտարարությամբ, ստացվել է պատասխան, որ իրավասու չեն դատարանի վճիռը մեկնաբանելու»,- այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից