Ուղիղ եթեր
Ավելին 2 ամիս առաջ - 16:15 13-03-2026

Վրաստանում լեգենդար ջութակահար Էռնեստ Առաքելովին վերջին հրաժեշտն են տվել ծափահարություններով (տեսանյութ)

Վրաստանում տեղի է ունեցել ճանաչված երաժիշտ, ջութակահար Էռնեստ Առաքելովի հուղարկավորության արարողությունը:

Այս մասին հայտնում է Վրաստանում Oragir.News-ի թղթակիցը:

Նրա աճյունը Վրաստանի կոնսերվատորիայի շենքից դուրս են բերել ծափերով ու մեծ ափսոսանքով՝ մշակութային կյանքում նման կորստի համար:

Էռնեստ Առաքելովը ծնվել է 1937 թվականին, Բաքվում, որտեղ և ստացել է նախնական երաժշտական կրթությունը: Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Բաքվի Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո սովորում է տեղի ասպիրանտուրայում:

Երաժիշտը 10 տարի աշխատել է Հայաստանում, այստեղ էլ հիմնադրել իր կատարողական-մանկավարժական դպրոցը:

Յոթ տարի եղել է Հայաստանի Հանրապետության պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի կոնցերտմայստերը` առաջին ջութակահարը:

1970 թվականին Թբիլիսիի կոնսերվատորիայի նախկին ռեկտորի հրավերով նա տեղափոխվել է Վրաստան: Ի սկզբանե պայմանագրով նախատեսված էր նրա գործունեությունը Թբիլիսիում 5 տարվա ժամկետով, թեև Առաքելովը մշտապես հաստատվում է Վրաստանի մայրաքաղաքում՝ դառնալով տեղական երաժշտական աշխարհի առաջատար ուժերից մեկը:

2012 թվականին Էռնստ Առաքելովը Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային հարաբերությունների հաստատման համար արժանացել է ՀՀ Ոսկե մեդալի: Լարային արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար 2017 թվականին նրան շնորհվել է Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել