Ներքին 5 ամիս առաջ - 12:15 13-03-2026

Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան

«Սամվել Կարապետյանն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ապացուցել է, որ իր ամբողջ էությամբ հայ է ու ցանկացած գործ հայանպաստ է եղել ու ուժեղացրել է Հայաստանի Հանրապետությունը», - այս մասին այսօր՝ մարտի 13-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բողոքի ակցիաներից մեկի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցութան անդամ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի հանդեպ հետապնդումները պայմանավորված են նրա ազգային կերպարով:

«Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է ազգային արժեքների ու ազգային պատկանելության դեմ: Դրա ամենավառ ապացույցը Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած նրանց արշավն է: Նա հալածում է մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, ու սա մեր վերջին խրամատն է, վերջին պահպանական գիծն է, որից հետո չենք ունենալու այն Հայաստանի պատկերը, որը հիմա ունենք :

Սամվել Կարապետյանը 9 ամիս է՝ գտնվում է ապօրինի անազատության մեջ՝ մի պարզ արտահայտության համար, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մեր ձևով դա կանենք:

Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից:

Ու հիմա ասում եմ՝ եթե տղա եք, բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք Կառավարության դիմաց սպասում են, որ որևէ մեկը դուրս գա, քանի որ իրենք նվեր ունեն փոխանցելու Նիկոլ Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ