Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:11 12-03-2026

Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին հրահանգել է հրաժարականի դիմում գրել՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիրք նվիրելու համար։

«ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ներդնում են ադրբեջանա–թուրքական նարատիվները, իբրև թե մենք սխալ ենք, Արցախը թոկ է եղել մեր վզին, մենք էլ քոչվոր ժողովուրդ ենք, ադրբեջանցիները գալու են Հայաստան ապրելու և այլն։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս մարդիկ Հայաստանը տանում են իր ավարտական փուլին։ Արտաքին քաղաքականության մասին է խոսում, ասում է՝ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն․․․։ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը արտաքին քաղաքականություն վարո՞ղ է, գիտնական է նա։ Գոյություն ունի գիտական ազատության հիմնարար իրավունք, որը պետք է պաշտպանված լինի։ Գիրք նվիրելը Հայաստանում հանցագործությու՞ն է»,– ասել է Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հարց է բարձրացրել՝ ստացվում է՝ Հայաստանում հայոց պատմության մասին գիրք նվիրելը հանցագործությու՞ն է։

«Հիմա գիտնականները ակադեմիայից, համալսարաններից պետք է դուրս գային, երթ կազմակերպեին, մենք էլ միանայինք նրանց որպես քաղաքացիներ։ Գիտնականները, դասախոսները, երիտասարդները, բոլոր նրանք, ովքեր ուզում են մտքի, խղճի, դավանանքի ազատություն պաշտպանել, հայկական ճշմարտություն պաշտպանել, պետք է դուրս գային փողոց՝ ասեին՝ էս ի՞նչ եք անում»,– հավելել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին