copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:29 31-08-2021

Էստոնիայի նախագահ է ընտրվել ազգային թանգարանի տնօրենը

Էստոնիայի նոր նախագահն է դարձել Էստոնիայի ազգային թանգարանի տնօրեն Ալար Կարիսը: Այս պաշտոնի համար նա երկրորդ փուլի միակ թեկնածուն էր, հայտնում է երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Կարիսն ընտրվել է խորհրդարանի քվեարկության ժամանակ: Պատգամավորները կարող էին այլ թեկնածուներ առաջադրել, սակայն չեն առաջադրել:

«Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար ժողովրդական պատգամավորների առնվազն երկու երրորդի ձայները, այսինքն՝ 101 ձայնից 68 ձայն: Կարիսի ընտրությանը կողմ է քվեարկել 72 պատգամավոր: Ութ քվեաթերթիկ մնացել է դատարկ: Ընդհանուր առմամբ քվեարկել է 80 պատգամավոր», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարիսը ծնվել է 1958 թվականի մարտի 26 -ին Տարտու քաղաքում: Ավարտել է Էստոնիայի գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների համալսարանները: 1999 թվականին դարձել է Տարտուի համալսարանի պրոֆեսոր: Նա նաև Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի ռեկտորն էր և Տարտուի համալսարանի ռեկտորը: 2017 թվականին ընտրվել է Էստոնիայի ազգային թանգարանի տնօրեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ